Գիտնականներն իմպլանտ են մշակել ուղեղի խթանման համար

Ամերիկացի գիտնականները մշակել են պատվաստ ուղեղի՝ տեղեկատվությունը մտապահելու ունակության խթանման համար, մշակման առաջին փորձարկումները ցույց են տվել դրա արդյունավետությունը, եւ հետազոտողները հուսով են, որ այս սարքը հետագայում կարելի կլինի օգտագործել թուլամտության եւ գլխի այլ վնասվածքների բուժման համար։

Հետազոտության արդյունքները, որի հեղինակները 22 գիտնականներ են Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններից, հրապարակված են Nature Communications գիտական հանդեսում: Սարքի թեստավորմանը մասնակցել է էպիլեպսիայով տառապող 15 մարդ:

Սարքն աշխատում է որպես էլեկտրախթանիչ եւ էլեկտրական իմպուլսներ է ուղարկում ուղեղին, երբ նրան օգնություն է անհրաժեշտ նոր տեղեկատվությունը մտապահելու հարցում: Երբ ուղեղը լավ է աշխատում, սարքը գտնվում է քնած ռեժիմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս