Աշխատավարձը՝ հավկիթներով
Գերինֆլյացիան վենեսուելացիներին հարկադրում է աշխատավարձը վճարել հավկիթներով, սոխը եւ բանանը չեն գնահատվում, քանի որ մարդիկ նախընտրում են սպիտակուց ստանալ: Այդ մասին գրել է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:
Վենեսուելայում գները կրկնապատկվում են յուրաքանչյուր մի քանի շաբաթը մեկ, եւ կառավարությունը չի հասցնում տպել անհրաժեշտ քանակությամբ թղթադրամներ: Ապրանքներն ու ծառայությունները քարտերով վճարելը չի ստացվում վճարային սարքերի վատ աշխատելու պատճառով:
Սեւ շուկայում 1 դոլարի դիմաց տալիս են մոտավորապես 236 հազար բոլիվար, դա 80 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ: 2013 թվականին այդքան փողով կարելի էր ձեռք բերել ոչ մեծ բնակարան, իսկ այժմ դա կարող է չբավականացնել ճաշելուն:
Իշխանությունները կորցրել են հսկողությունը իրադրության նկատմամբ, դրանից երկու ելք կա՝ անցումը դոլարի կամ վերադարձ բարտերային գործարքներին, կարծում են տնտեսագետները:
Այս պայմաններում հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է թողարկել աշխարհում առաջին El Petro ազգային կրիպտոարժույթը:
Դրա սկզբնական արժեքը կկազմի 60 դոլար: Առաջին Էմիսիան պետք է կայանա փետրվարի 20-ից մինչեւ մարտի 19-ն ընկած ժամանակաշրջանում: