Բաժիններ՝

«Նեյմարը կարող է դառնալ լավագույնն աշխարհում: Մադրիդին պետք են լավագույնները». Ռոնալդո

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդ Ռոնալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:

«Ես չեմ լսել, որ մադրիդյան ակումբի պաշտոնական ներկայացուցիչները խոսեն Նեյմարի մասին, այդ իսկ պատճառով մեկնաբանություններ անելը բարդ է:
Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է: Նա կարող է դառնալ լավագույնն աշխարհում: Մադրիդին պետք են լավագույնները:

Թիմը բարդ մրցաշրջան է անցկացնում: Հիմա գործերը վատ չեն միայն Չեմպիոնների լիգայում, տեսնենք՝ ինչ կարող է անել թիմն այս մրցաշարում: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում»,- նշել է Ռոնալդոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728