Բաժիններ՝

ԱՄՆ-ում Թրամփի վարկանիշը հասել է վերջին 7 ամսվա ամենաբարձր ցուցանիշին

Ամերիկացիների շուրջ 40 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը՝ նրա ձեռքբերումների թվում նշելով նախեւառաջ հաջողությունները տնտեսության ոլորտում:

Այդ մասին վկայում են Քվինիփեքյան համալսարանի (Քոննեքթիքութի նահանգ) կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են փետրվարի 7-ին: Ինչպես նշում է CNN հեռուստաալիքը, ժողովրդականության այս ցուցանիշը ամենաբարձրն է դարձել վերջին յոթ ամսվա ընթացքում այդ համալսարանի կողմից անցկացված համանման բոլոր հարցումների շարքում:

Հարցվածների ավելի քան կեսը (ավելի քան 51 տոկոսը) հավանություն է տալիս այն բանին, թե Թրամփն ինչպես է լուծում տնտեսական հարցերը: Հարցման մասնակիցների մոտավորապես 70 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը ներկայում լավ կամ գերազանց վիճակում է: Հետազոտության մասնակիցների շուրջ 75 տոկոսը նաեւ դրական է գնահատել իր անձնական բարեկեցությունը:

Բացի այդ, առաջին անգամ հարցվածների մեծամասնութունը նշել է, որ հենց Թրամփին (48 տոկոս), այլ ոչ թե նախկին նախագահ Բարաք Օբամային (41 տոկոս) պետք է շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի տնտեսության ներկայիս դրական վիճակի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս