
Սպասվում է ամպամածություն, առանց տեղումների եղանակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-12-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: