
Չինաստանում ոստիկանությունն ավելի քան 30 մարդ է ձերբակալել «խելացի ակնոցների» օգնությամբ. Global Times

Չինաստանի Հենանի նահանգի ոստիկանությունն ավելի քան 30 մարդ է ձերբակալել նոր տեսակի «խելացի ակնոցների» օգնությամբ: Այդ մասին հայտնել է Global Times թերթը: Ինչպես գրում են չինական ԶԼՄ-ները, յոթ մարդ ձերբակալվել է առեւանգմանը մասնակցելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախչելու կասկածանքով:
Նաեւ 26 մարդ ձերբակալվել է կեղծված փաստաթղթեր օգտագործելու համար: Հասարակական անվտանգության ապահովման տեղական ստորաբաժանման ներկայացուցիչ Չժանգ Սյաոլեյը հայտնել է, որ ակնոցի օգնությամբ ստացված տեղեկատվությունը համեմատելու են բազային տվյալների հետ:
Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիայի շնորհիվ, որն օգտագործում են ոստիկանները, անձանց ճանաչելու համար պահանջվում է կասկածյալի դեմքի միայն մեկ պատկեր: Ավելի վաղ իրավապահ մարմիններին հարկ էր լինում մի քանի պատկեր ստանալ տարբեր անկյուններից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: