Բաժիններ՝

Ռեժիսոր Վարդան իրեն կարտոնե լուսանկարով է փոխարինել «Օսկարի» անվանակարգորդների հանդիպմանը

Ֆրանսիական նոր ալիքի ներկայացուցչուհի, ռեժիսոր Անիես Վարդան չի ներկայացել «Օսկար» մրցանակի անվանակարգորդների ամենամյա հանդիպմանը՝ իր փոխարեն ուղարկելով կարտոնե լուսանկարներ՝ ամբողջ հասակով: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

«Օսկարի» անվանակարգն ստացել է 89-ամյա Վարդայի «Դեմքեր, գյուղեր» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է JR կեղծանվան տակ թաքնված նկարչի (իսկական անունը տղամարդը թաքցնում է) համահեղինակությամբ: Ժապավենը պատմում է Ֆրանսիայում ռեժիսորի ճանապարհորդության մասին: «Օսկարի» հաղթողների անունները կհայտարարվեն Լոս Անջելեսի արարողության ժամանակ, որը կկայանա մարտի 4-ին:

2017 թվականի սեպտեմբերին «Դեմքեր, գյուղեր» կինոնկարը՝ որպես լավագույն վավերագրական ժապավեն, մրցանակ է ստացել Տորոնտոյի կինոփառատոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728