 
                        «Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալի» դեմ կպայքարի Մաուրո Իկարդիի համար
 
                                    Ինչպես հաղորդում է Olé-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պայքարել Մադրիդի «Ռեալի» դեմ՝ «Ինտերի» հարձակվող Մաուրի Իկարդիի համար:
«Սերուցքայինները» նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում հարձակվողի նկատմամբ, քանի որ համարում են նրան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի պոտենցիալ փոխարինող: Իկարդիի պայմանագրում նախատեսված է հրաժարագին, որը, ըստ որոշ տվյալների՝ կազմում է 110 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 22 խաղ, դարձել է 18 գոլի և մեկ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        