
«Լիվերպուլը» կարող է ամռանը ստորագրել «Արսենալի» կիսպաշտպան Ջեք Ուիլշերին

«Արսենալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել մրցակիցների ակումբ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Լիվերպուլ»:
Ըստ պարբերականի տեղեկության՝ Կլոպը պլանավորում է փոխարինել Էմրե Ջանին, ով կարող է ամռանը, պայմանագրի ավարտից հետո հեռանալ ակումբից: Նշենք, որ Ուիլշերի համաձայնագիրն «Արսենալի» հետ նույնպես ավարտվում է ամռանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «զինագործները» պատրաստ են երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ջեք Ուիլշերի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե նա համաձայնի աշխատավարձի իջեցմանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը