
iPhone X-ի տերերը գանգատվել են մտնող զանգերի ընդունման խնդիրներից

Apple-ի iPhone X առաջատար մոդելի սմարթֆոնի տերերը զանգվածայնորեն գանգատվում են մտնող զանգերի ընդունման հետ կապված խնդիրներից: Այդ մասին գրում է Financial Times թերթը:
Հարյուրավոր օգտատերեր զանազան համաժողովներում պնդում են, որ սարքի դիսփլեյը մի քանի վայրկյանի ընթացքում չի արտացոլում մտնող զանգի մասին տեղեկատվությունը՝ չնայած այն բանին, որ ձայնային ազդանշանը գալիս է: Դա օգտատիրոջը հնարավորություն չի ընձեռում սեղմելու վիրտուալ կոճակը, ինչն անհրաժեշտ է կանչին պատասխանելու համար:
Apple-ը հայտնել է, որ ուսումնասիրում է ծագող խնդրի վերաբերյալ հաղորդումները: Canalys վերլուծական ընկերության գնահատումների համաձայն՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակում Apple-ը վաճառել է 29 միլիոն Phone X, սարքը դարձել է ամենապահանջվող սմարթֆոնը նախասուրբծննդյան ժամանակաշրջանում: Apple-ն ինքը հայտարարել է, որ iPhone X-ն iPhone-ի ամենաակտիվ վաճառվող մոդելն է հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: