
Բռնցքամարտը կարող է դուրս մնալ Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագրից

Միջազգային օլիմպիական կոմիտեն սպառնում է բռնցքամարտը հանել 2020 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից:
Այս մասին հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի` AIBA-ի ֆինանսավորումը: Բախի խոսքով՝ ՄՕԿ-ը հետաքննություն է սկսել AIBA-ի ղեկավարության դեմ:
Նման որոշումը կարող է կապված լինել ֆինանսական սկանդալի հետ: Օրեր առաջ AIBA-ի արտահերթ նիստում հրաժարական էր տվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Ֆրանկո Ֆալչինելին: