Բաժիններ՝

Կոնտեն չի պատրաստվում մարզել Իտալիայի հավաքականը

«Չելսիի» մարզիչ Անտոնիո Կոնտեն խնդրել է չդիտարկել իրեն՝ որպես Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը:

Անտոնիո Կոնտեն, ում անվանում էին Իտալիայի հավաքականի մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը, հայտնել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխկոմիսար Ալեսանդրո Կոստակուրտեին, որ մտադիր է աշխատել «Չելսիում» մինչև պայմանագրի ավարտը:

«Այո, ես հանդիպել եմ Կոստա Կուրտեի հետ: Մենք Ալեսանդրոյի հետ ընկերություն ենք անում այն ժամանակներից, երբ միասին խաղում էինք հավաքականում 1994 թվականին, և նա իսկապես առաջարկել է ինձ գլխավորել Սկուադրա Աձուրան: Բայց երևի մոռացել էր, որ իմ պայմանագիրը «Չելսիի» հետ դեռ 18 ամիս ուժի մեջ է, և ես պատրաստվում եմ աշխատել մինչև վերջ»,- Կոնտեին է մեջբերում Football Itаlia-ն:

Կոնտեից բացի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար դիտարկում է ևս 3 թեկնածուների՝ Կարլո Անչելոտիին, Կլաուդիո Ռանիերիին և Ռոբերտո Մանչինիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս