Օրգանիզմում վիտամինների անբավարար մակարդակը կարելի է որոշել առանց անալիզների. սովորեք հասկանալ օրգանիզմին

Օրգանիզմում վիտամինների անբավարարությունը կարող է առաջ բերել լուրջ հիվանդություններ։ Այդ խնդիրների նշանները ժամանակին նկատելու դեպքում հնարավոր է լրացնել դրանց պակասը և կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը։

Lady-journal.info-ն գրում է, որ վիտամինների անբավարար մակարդակը կարելի է որոշել նաև առանց անալիզներ հանձնելու՝ հիմնվելով այս կամ այն մթերքն ուտելու ցանկության, ինչպես նաև՝ օրգանիզմի կողմից ուղարկվող նշանների վրա։

Ինչ է փորձել զգուշացնել օրգանիզմը

Երկար ապաքինվող հեմատոմաները կարող են վկայել C, P վիտամինների անբավարար մակարդակի մասին։ Հարկավոր է սննդակարգ ներառել լոլիկ, կաղամբ, կանաչ պղպեղ, ինչպես նաև՝ ցիտրուսային մրգերի կեղև։

Կարդացեք նաև

Պարբերական գլխապտույտը, աղմուկն ականջներում  կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում B3, E վիտամինների մակարդակը։ Վիտամինների անբավարար մակարդակը կօգնեն լրացնել կանաչ ոլոռը, ընդեղենը, բանանը, ցիտրուսային մրգերը։

Աչքերի բորբոքումը, աչքերում այրոցի զգացումը, մթությանը վատ հարմարվելը կարող են վկայել A, B վիտամինների անբավարար մակարդակի մասին։ Պակասը կօգնեն լրացնել ձվի դեղնուցը, կաթնամթերքը։

Թեփի առաջացումը վկայում է B12, B6, F վիտամինների, սելենի անբավարար մակարդակի մասին։ Հարկավոր է սննդակարգ ներառել.

  • կարտոֆիլ
  • բուսական յուղ
  • ձուկ
  • տավարի միս
  • խոզի միս
  • լյարդ
  • թունա ձուկ։

Թույլ, գունատ, սպիտակող մազերը վկայում են B խմբի, F վիտամինների, յոդի անբավարար քանակի մասին։ Օգտագործեք հետևյալ մթերքը.

  • կաթնամթերք
  • ծովամթերք
  • յոդացված աղ։

Մազաթափությունը, ճաղատությունը վկայում են B խմբի, C, N վիտամինների անբավարար քանակի մասին։ Սննդակարգ պետք է ներառել.

  • ընդեղեն
  • տավարի լյարդ
  • մրգեր
  • բանջարեղեն
  • ցիտրուսային մրգեր։

Հաճախակի վիրուսային հիվանդությունները վկայում են այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում A, B վիտամինների քանակը։ Հարկավոր է օգտագործել հետևյալ սննդամթերքը.

  • դեղին, նարնջագույն բանջարեղեն
  • լոբազգիներ
  • դդում
  • տերևավոր բանջարեղեն։

Անքնությունը վկայում է B, N վիտամինների, կալիումի, կալցիումի անբավարար քանակի մասին։ Սննդակարգ ներառեք.

  • թարմ միս
  • կաթնամթերք
  • հացահատիկային բույսեր։

 Մկանային ջղաձգումները, թուլությունը, ցավը սրունքներում վկայում են B1, B վիտամինների անբավարարության մասին։ Սննդակարգում պետք է ներառված լինի հետևյալ մթերքը.

  • ձուկ
  • խոզի միս
  • ամբողջական հացահատիկային կուլտուրաներ։

Քթից արյունահոսությունը վկայում է C, K, P վիտամինների անբավարար քանակի մասին։ Օգտագործեք հետևյալ մթերքը.

  • բանջարեղեն, հատկապես՝ կաղամբ, լոլիկ, կանաչ պղպեղ
  • ձկան յուղ
  • ցիտրուսային մրգերի կեղև
  • խաղող։

Կարմիր հետքերը, դեմքի ցանը կարող է վկայել A, B վիտամինների անբավարար մակարդակի մասին։ Սննդակարգը հարստացրեք հետևյալ մթերքով.

  • չորամրգեր
  • ձուկ
  • կարագ։

Դերմատիտների առաջացումը կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմին չեն բավարարում B2, B3, B6, N վիտամինները։ Ուշադրություն դարձրեք հետևյալ մթերքին.

  • մշակման չենթարկված բրինձ
  • լյարդ, երիկամներ
  • լոբազգիներ, հացահատիկային կուլտուրաներ։

Էկզեմաները վկայում են B, A վտամինների անբավարարության մասին։ Սննդակարգը պետք է բազմազան դարձնել՝ ձկան, այլ ծովամթերքի, յոդ պարունակող մթերքի օգնությամբ։

Կոտրվածքների, վնասվածքների երկար ապաքինումը վկայում են այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին C-ի մակարդակը։

Ատամների փչանալը վկայում է վիտամին D-ի անբավարարության մասին։

Բերանից տհաճ հոտի առկայությունը կարող է վկայել B վիտամինի անբավարար մակարդակի մասին։ Դրա պակասը կարելի է լրացնել՝ օգտագործելով.

  • լոբազգիներ
  • ձուկ
  • միս։

Հաճախակի փորկապությունը վկայում է B խմբի վիտամինների անբավարար մակարդակի մասին։ Սննդակարգում պետք է ներառված լինեն.

  • որակյալ պինդ պանիր
  • խոզի միս
  • տնական ձու։

Բանան ուտելու անհագ ցանկությունը վկայում է կալիումի անբավարար քանակի մասին։

Դդում ուտելու ցանկությունը վկայում է կալիումի, A վիտամինի անբավարար քանակի մսին։

Պանրի նկատմամբ սերը վկայում է ֆոսֆորի, կալցիումի բացակայության մասին։ 

Կաթնամթերք ուտելու անհագ ցանկությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում կալցիումի մակարդակը։

Աղի ուտելու ցանկությունը վկայում է նատրիումի անբավարար քանակի մասին։

Ուշադրություն դարձրեք նշաններին, որոնք ուղարկում է օրգանիզմը, և ինքնաբուժությամբ մի զբաղվեք. խնդիրներ նկատելու դեպքում դիմեք մասնագետի օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս