Բաժիններ՝

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկից 2006-2013թթ.. ընթացքում կատարված հափշտակությունները. մեղադրանք է առաջադրվել հաստատության տնօրենին:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ուսումնական հաստատության տնօրենն իրեն վստահված գույքից կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, պարզվել մեխանիզմը:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը 2006թ. հուլիսից 2013թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքներում ձևականորեն ձևակերպել է տարբեր անձանց, ովքեր սակայն աշխատանքի չեն ներկայացել։ Նրանց անունով բացված բանկային հաշվեհամարներին ամեն ամիս փոխանցվել է սահմանված աշխատավարձի գումարը, ինչը կանխիկացվել և տնօրինվել է տնօրենի կողմից։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս