Բաժիններ՝

Փետրվար ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+30C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5…-70C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14…+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14…-160C, առավելագույնը` +9…+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…34 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-50C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +6…+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -13…-250C, առավելագույնը` +2…+50C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19…57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+10C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14…+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17…-220C, առավելագույնը` +8…+100C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…33 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+40C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -4…-70C, առանձին օրեր ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +15…+200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10…-140C, առավելագույնը` +12…+140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27…30 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +1…+30C, լեռնային շրջաններում` -2…-30C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -5…-70C, լեռնային շրջաններում` -12…-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում ցերեկը՝ մինչև +14…+170C, լեռնային շրջաններում` +5…+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -13…-140C, լեռնային շրջաններում` -18…-190C, առավելագույնը` հովտային շրջաններում՝ +10…+110C, լեռնային շրջաններում` +4…+50C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 30…32 մմ, լեռնային շրջաններում 70…73 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +4…+60C, լեռնային շրջաններում` 0…+20C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև -2…-70C, լեռնային շրջաններում` -8…-130C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը՝ մինչև +15…+200C, լեռնային շրջաններում` +10…150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -7…-120C, լեռնային շրջաններում` -14…-200C, առավելագույնը` հովտային շրջաններում +16…+180C, լեռնային շրջաններում` +8…+130C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16…32 մմ, լեռնային շրջաններում 23…54 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+20C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5…-70C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14…+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14…-160C, առավելագույնը՝ +9…+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21…34 մմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս