Բաժիններ՝

Ինչպես տնային պայմաններում պատրաստել չեբուրեկի

Բաղադրիչներ

1. Ոչխարի միս – 500 գ
2. Սխտոր – 3-5 ատամիկ
3. Սոխ – 1 հատ
4. Համեմ – 1 փունջ
5. Մայոնեզ – 3 ճ/գ
6. Ալյուր՝ խմորի համար – 4 բաժակ
7. Կաթ՝ խմորի համար – 1 բաժակ
8. Արևածաղկի ձեթ՝ խմորի համար – 2 ճ/գ
9. Աղ՝ խմորի համար – 1 թ/գ
10. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
11. Կարմիր աղացած քաղցր պղպեղ՝ ըստ ճաշակի
12. Աղ՝ ըստ ճաշակի
13. Արևածաղկի ձեթ – 1/2 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Նախ պատրաստել խմորը: Կաթսայի մեջ խառնել կաթը, աղը և արևածաղկի ձեթը, հասցնել եռման, որից հետո ավելացնել 0.5 բաժակ ալյուր: Թողնել խմորը սառչի, ձու ավելացնել:
2. Ավելացնել ալյուրը՝ մինչև խմորի պնդանալը: Հունցել ձեռքով, անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնել:
3. Պատրաստի խմորը փաթաթել սննդային տոպրակով:
4. Պատրաստել միջուկը: Մսից ֆարշ ստանալ, դնել թասի մեջ:
5. Ֆարշին ավելացնել սև և կարմիր պղպեղներ, աղ ցանել:
6. Մաքրել սխտորը, ճզմել և ավելացնել մսին:

7. Մանր կտրատել սոխը և նույնպես ավելացնել մսին:
8. Ամբողջը լավ խառնել, ավելացնել 2/3 ճ/գ մայոնեզ:
9. Լավ մանրացնել համեմը, ավելացնել ֆարշին, լավ խառնել:
10. Ստացված խմորը բաժանել մասերի: Յուրաքանչյուր կտորը շրջանաձև և շատ բարակ գրտնակել:
11. Խմորի կեսի վրա 2 ճ/գ միջուկ դնել՝ եզրերից ազատ թողնելով մոտ 1 սմ:
12. Խմորի դատարկ մասը շրջել միջուկի վրա և լավ ամրացնել եզրերը:
13. Թավայի մեջ լցնել 1/3 բաժակ արևածաղկի ձեթ և լավ տաքացնել: Երկու կողմից տապակել չեբուրեկը տաք ձեթի մեջ՝ մինչև ոսկեգույն դառնալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս