«Դա կոչվում է՝ թշնամություն մեր հանդեպ». Արկադի Կարապետյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
«Պատերազմից հետո մենք ռուսական բանակի մոդել վերցրեցինք, հիմա կամաց-կամաց հրաժարվում են, ինչը ճիշտ է, որովհետև ռուսական սիստեմը շատ անարդյունավետ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Դա կոչվում է՝ թշնամություն մեր հանդեպ, իրենք իրենց խնդիրները լուծում են, Աստված իրենց հետ, բայց մեր հանդեպ դա թշնամություն, դավաճանություն է: Ինչ ուզում են ասեն՝ բիզնես և այլն, մարդկային հարաբերությունները նույնն են, եթե քո թշնամուն զենք են ծախում, ժողովուրդը շատ ավելի ուրիշ բառերով կասի՝ դա ինչ է կոչվում: Ոնց որ մի մարդու թշնամուն դանակ տաս, ի՞նչ է դա կոչվելու»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: