
Facebook-ն ավելի հաճախակի կցուցադրի տեղական նորություններ

Facebook սոցիալական ցանցն օգտատերերին ցուցադրելու համար առաջնահերթությունը կտա տեղական նորություններին: Հունվարի 29-ին այս մասին իր էջում հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Այսօր մեր նոր նորացումը տեղական աղբյուրներից նորությունների առաջմղումն է: Մարդիկ մեզ մշտապես ասում են, որ ցանկանում են ավելի շատ տեղական նորություններ տեսնել Facebook-ում: Տեղական նորությունները մեզ օգնում են հասկանալու այն խնդիրները, որոնք կարեւորություն ունեն մեր հանրակցություններում եւ ազդում են մեր կյանքի վրա»,- նշել է Ցուկերբերգը:
Նա նաեւ հավելել է, որ այդ փոփոխությունները նախ ուժի մեջ կմտնեն սոցցանցի ամերիկյան սեգմենտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: