Արշավախումբը Արա լեռ էր բարձրացել Բանակի տոնի առթիվ. մահացած Նաիրուհին էքսկուրսավար էր․ «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կիրակի՝ հունվարի 28-ին՝ ժամը 16։10-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը։
Արշավախմբի անդամներից եւս մեկին՝ Հրաչ Հարությունյանին, անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Նա նույնպես կոտրվածքներ ունի: Այսօր, երբ Հրաչ Հարությունյանից փորձեցինք մանրամասներ հարցել կատարվածի վերաբերյալ, նա խոսել չցանկացավ:
Արշավախմբի ղեկավար Էդգար Նավասարդյանը գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ինչ վերաբերում է ձնահոսքի տակ մնացած եւ մահացած Նաիրուհի Սիմոնյանին, նրա մասին մեզ պատմեցին, որ ծնունդով լինելով Արագածոտնի մարզի Կարբի գյուղից՝ վարձով բնակվում էր Երեւանում եւ աշխատում որպես էքսկուրսավար: «Եվ շատ սիրել է Արցախը, ու հնարավորության, իր աշխատած գումարների սահմանում փորձել է օգնել զինվորներին եւ անապահով երեխաներին: Ինչքան գիտեմ, անձնական նախաձեռնությամբ հաճախակի այցելել է Արցախ»,- ասաց արշավախմբի ընկերներից մեկը:
Դեպի Արայի լեռ արշավի հրավերը եղել է ֆեսյբուքյան էջի միջոցով: Արշավը կազմակեպվել է Հայոց բանակի տարեդարձի առթիվ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։