Բաժիններ՝

«Արսենալ»-ի ռադիոհաղորդումը նվիրված է եղել Մխիթարյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել «զինագործների» համացանցային ռադիոհաղորդումը:

«The Arsenal Weekly Podcast» հաղորդման շրջանակում Մխիթարյանի մասին կարծիք է հայտնել նաև Գերմանիայի ազգային թիմի և «Արսենալ»-ի պաշտպան Պեր Մերտեզակերը, ով գովեստի խոսքեր է հնչեցրել հայ կիսապաշտպանի հասցեին:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս