Վթարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը 2017 թ. 2016 թ. համեմատ աճել է: Օրեցօր ավելացող արագաչափերի, տեսախցիկների ֆոնին զոհերի թիվն աճել է 13-ով, տուժածներինը՝ 739-ով:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշեց, որ երթևեկությունը կառավարող սարքավորումները ոչ մի օգուտ չեն տալիս. «Վարորդները գալիս են, արագաչափի մոտ դանդաղեցնում արագությունը, իսկ հետո «ոտքը դնում գազին» ու շարունակում ճանապարհը: Իսկ տեսախցիկների առումով տուգանվող մեքենաների միջև անհավասարություն կա: Օտարերկրյա համարներով մեքենաները նոր են սկսել տուգանվել, իսկ մինչ այդ ինչպես ուզում՝ այնպես էլ քշում էին: Բացի այդ՝ բազմաթիվ պետական համարներով մեքենաներ չեն տուգանվում: Այսինքն՝ անվտանգության հարցը չի կարգավորվում: ՃՈ-ն պետք է իր մարդկային ռեսուրսների հաշվին շտկի իրավիճակը, բայց նրանց կողմից դա բարեխղճորեն չի կատարվում: Բացի այդ՝ վերջին 2 տարիների ընթացքում մեքենաների թիվը եռակի աճել է, ինչը պատահարների թվի ավելացման հարցում չի կարող իր դերը չունենալ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս