Բաժիններ՝

Պատահար Ծաղկունք գյուղի սկզբնամասում. կան վիրավորներ

Հունվարի 30-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes S600» մակնիշի 12 AP 333 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ` 1989 թ. ծնված Ս. Ն.-ը, 1988 թ. ծնված Խ. Հ.-ը և 1988 թ. ծնված Ա. Բ.-ը տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս