
Ինչից է մահացել 19-ամյա ծննդկանը. հարազատները ջարդուփշուր են արել ծննդատան գույքը․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում երեկ մահացել է 19-ամյա ծննդկան Լ.Խ.-ն: Երիտասարդ կինը, որն Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ էր, օրեր առաջ ծննդաբերել է նույն՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Առանց որևէ առողջական խնդիրների մայրն ու երեխան դուրս են գրվել բժշկական կենտրոնից։ Համենայն դեպս, վտանագավոր և զգուշացնող որևէ խնդիր բժիշկները նրանց մոտ չեն տեսել։ Կարճ ժամանակ անց ծննդկանի ինքնազգացողությունը վատացել է, և նա կրկին դիմել է նույն բժշկական կենտրոն։ Կնոջ վիճակը արագընթաց կերպով վատթարացել է, բժիշկները վիրահատել են նրան, բայց դա չի փրկել երիտասարդ կնոջ կյանքը, և նա մահացել է։
Լ․Խ․-ի հարազատները համոզված են, որ կատարվածում առկա է բժիշկների մեղավորությունը, որ ծննդկանը դուրս է գրվել մարմնի բարձր ջերմությամբ։ Նրանք «Էրեբունիում» կորցրել են ինքնատիրապետումը, մեծ աղմուկ բարձրացրել եւ ջարդուփշուր արել պատահած առարկաները: Նախնական տեղեկությամբ, կնոջ մահվան պատճառը սեպսիսն է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։