
Ողբերգական վթար Արմաշ գյուղի մոտ․ վարորդը տեղում մահացել է

Հունվարի 29-ին՝ ժամը 22:38-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 60-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 35 NV 516 պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: