
Microsoft-ը վերջնականապես հրաժարվեց Windows Phone-ից

Windows Insider ծրագրի ավագ կառավարիչ Բրենդոն Լեբլանը հայտարարել է, որ կորպորացիան չի պլանավորում թողարկել Windows 10 Mobile համակարգի թեստային տարբերակները: Դա նշանակում է, որ գործառական համակարգը կդադարի նորացվել: Այդ մասին գրել է SlashGear-ը:
Windows 10 Creators Update-ի դուրս գալուց հետո մշակողները հայտարարել են Windows 10-ով նոր սարքերի թողարկումը դադարեցնելու մասին՝ շուկայում փոքր բաժնի եւ անկախ մշակողների կողմից թույլ օժանդակման պատճառով: Ըստ որում՝ համակարգի թեստային հավաքվածքները շարունակել են թողարկվել. 1709 տարբերակի համակարգի վերջին տարբերակը թողարկվել է 2018 թվականի հունվարի 5-ին:
Windows 10 Mobile-ի վերջին տարբերակի օժանդակությունը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 10-ին: