«Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը չի լինելու ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ, դեռևս ոչ ոք չի չեղարկել, հերքել». Քաղտեխնոլոգ
«Սահմանադրական փոփոխություններից հետո դաշտ մտցվեցին մարդիկ, որոնք անմիջականորեն համակարգի ծնունդ չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ՝ առանցքային պաշտոններում հայտնվում են մարդիկ, որոնք արտահամակարգային տպավորություն են թողնում. «Եթե փոփոխության մեսիջ ես ուղարկում հանրությանը, ապա պետք է նաև հասկանալ, թե հանրությունը «փոփոխություն» ասելով՝ ինչ է հասկանում: Միշտ փոփոխություններն ասոցիացվում են գլխավոր դեմքի փոփոխության հետ:
Կարող եմ ասել՝ Սերժ Սարգսյանը և այն խումբը, որն այս փոփոխություններն անում է, բավականին նուրբ խաղ են խաղացել 2014 թվականից սկսած, բավականին լուրջ սելեկցիա է արվել, ֆիլտրվել են շատ բաներ, հիմա եթե այդ գլխավոր փոփոխությունը չլինի, այդ ամենը կարող է էֆեկտ չտալ հասարակության վրա: Սերժ Սարգսյանի հայտնի քաղաքական հայտարարությունը, թե ինքը չի լինելու ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ, և ընդհանրապես երկու ժամկետից ավելի որևէ պաշտոնյա չպետք է գլխավորի երկիրը, դեռևս ոչ ոք չի չեղարկել, հերքել, հետ չեն կանգնել դրանից: Կարծում եմ՝ սա էլ է արգումենտ, որ ոչինչ դեռ որոշված չէ, դեռևս որոշում չկա՝ այդ վերջին քայլն անելո՞ւ են, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: