Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» ամռանը «Չելսիին» կառաջարկի 170 մլն եվրո Ազարի համար

Տրանսֆերի հետ համաձայն է նույնիսկ Պեպը: «Մանչեսթեր Սիթին» առաջարկ կանի «Չելսիին» Էդեն Ազարի տեղափոխության վերաբերյալ: Բելգիացին Պեպ Գվարդիոլայի թիվ 1 նպատակն է լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Քաղաքայինները» «կապույտների» կիսապաշտպանի համար կառաջարկեն 170 մլն եվրո:
«Մանչեսթեր Սիթին» ձեռքից բաց թողեց «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, քանի որ մերժեց վճարել չիլիացուն շաբաթական 455 հազար եվրո: Պեպ Գվարդիոլան համաձայնեց մենեջերների հետ, որ թանկարժեք ֆուտբոլիստի տեղափոխությունը կսասանի թիմի հանդերձարանը: Ընդ որում, 27-ամյա Էդեն Ազարն ավելի մեծ արժեք է ներկայացնում «Մանչեսթեր Սիթիի» վերակառուցման համար, քան Սանչեսը, որովհետև հասնում է իր մարզավիճակի գագաթնակետին: Դրա համար «քաղաքայինների» ղեկավարությունը բելգիացի կիսապաշտպանի համար կծախսի 170 մլն եվրո և կպայքարի «Չելսիի» առաջատարի համար Մադրիդի «Ռեալի» դեմ: Ազարի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է ևս 2 տարի: Այս մասին գրում է Daily Mirror-ը:

Ազարի պոտենցիալ տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» 170 մլն եվրոյով կդառնա ռեկորդային տրանսֆեր ԱՊԼ-ի համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս