Բաժիններ՝

Թուրքիայի բնակչության շուրջ 60 տոկոսը Ղուրան չի կարդում

Թուրքիայի կրոնական գործերի վարչության նախագահ Ալի Էրբաշը հայտնել է, որ Թուրքիայում Ղուրան են ընթերցում ցանկացած 10 անձից միայն չորսը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Պետք է անել այնպես, որ մեր երեխաները ավելի շատ նախընտրեն Ղուրանի ընտրովի դասընթացները: 99 տոկոսով մուսուլման բնակչություն ունեցող երկիր ենք, սակայն շուրջ 60 տոկոսը չի կարողանում Ղուրան կարդալ»,- նշել է նախագահ Էրբաշը:

Նա դժգոհել է այն փաստի առնչությամբ, որ երկրում կրոնական ուսում տվող դպրոցները ընդամենը 15 տոկոս են կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս