Բաժիններ՝

Վթար «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտ․ կան տուժածներ

Հունվարի 28-ին՝ ժամը 21:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lada Priora» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշի (վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Թ.) և «Toyota Cemry» մակնիշի 77 MG 077 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Ղ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» վարորդը և ուղևորներ՝ 1985 թ. ծնված Կ. Ք.-ը, 1988 թ. ծնված Կ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավոմեքենաների գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս