«Հայ Փոստ»-ի շենքի մոտ քաղաքացի է ընկել․ նրան մահացած են գտել
Հունվարի 28-ին՝ ժամը 12:32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Ա1 թաղամասում՝ «Հայ Փոստ»-ի շենքի մոտակայքում, քաղաքացի է ընկած (ենթադրվում է, որ ինքնասպանություն է գործել՝ նետվելով շենքից):
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներրը Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 32 շենքի բակում հայտնաբերել են՝ 1930 թ. ծնված Ս. Հ.-ի դին: