Ինչու է որովայնի հատվածում ճարպ կուտակվում, և ինչպես ազատվել դրանից
Որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Steptohealth.ru-ն գրում է, որ մարմնի այս հատվածում ճարպի կուտակման վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ սպիտակուցների անբավարար քանակ, հորմոնալ փոփոխություններ, սպորտով զբաղվելն արհամարհելը։
Սխալ սնունդ։ Որովայնի հատվածում ճարպի կուտակման ամենատարածված պատճառը սխալ սնունդն է։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդի ընտրությանը՝ նախապատվություն տալով առողջ սննդին, նվազեցնելով օգտագործվող կալորիաների ու ճարպերի քանակը։
• Օրվա ընթացքում հարկավոր է ուտել երեք անգամ. յուրաքանչյուր անգամ սնվելիս պետք է սպիտակուց օգտագործել։ Սննդակարգում պետք է ներառված լինեն ինչպես՝ կենդանական, այնպես էլ՝ բուսական ծագման սպիտակուցներ։
• Խուսափեք ռաֆինացված շաքարի օգտագործումից։
• Հրաժարվեք վնասակար ճարպերի օգտագործումից։ Օրգանիզմի համար օգտակար ճարպեր պարունակում են բուսական յուղերը, ավոկադոն, ընդեղենը, սերմերը, ձուկը։
Որոշակի մթերք յուրացնելու անկարողություն։ Այս խնդրի հետևանքով նյութափոխանակության համակարգում խնդիրներ են առաջանում, սկսում է անհանգստացնել որովայնի փքվածությունը։
Նստակյաց կենսակերպ։ Պարբերական ֆիզիկական վարժությունները պարտադիր են առողջ քաշը պահպանելու համար։ Լավագույն տաբերակը շաբաթվա ընթացքում երեք անգամ մարզվելն է։
Հորմոնալ փոփոխություններ։ Հորմոնալ փոփոխությունները ևս կարող են ճարպի կուտակման մեղավոր դառնալ։ Հավասարակշռված սնունդը շատ կարևորէ հորմոնալ ֆոնի կարգավորման համար։
Սխալ կեցվածք։ Ողնաշարի սխալ դիրքի պատճառով կարող է որովայնը մեծ երևալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը