
Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S9 և S9+ հեռախոսների լուսանկարները

Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S9 և S9+ հեռախոսների էկրանի հատվածի լուսանկարները: Այն հրապարակել է Venture Beat պորտալը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պորտալը նշում է, որ նոր սմարթֆոնի դիզայնը քիչ է տարբերվում նախկին մոդելինից: Galaxy S9-ը ունենալու է 5.8 դյույմանոց էկրան, 4 գիգաբայթ օպերատիվ և 64 գիգաբայթ ներքին հիշողություն: S9+ տարբերակը կունենա 6.2 դյույմանոց դիսփլեյ, 6 գիգաբայթ օպերատիվ և 128 գիգաբայթ ներքին հիշողություն: Հեռախոսը կունենա 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկ, ինչպես նաև արագացված նկարահանման հնարավորություն (480 կադր վայրկյանում):
Բացի այդ, Galaxy S9 և S9+ հեռախոսներում բարելավված կլինի դեմքերի ճանաչման ֆունկցիան:
Նոր սմարթֆոնի թողարկումը տեղի կունենա փետրվարի 25-ին:
These are the Samsung Galaxy S9 and S9+ https://t.co/DCzOvO7OVQ by #testa_dox via @c0nvey pic.twitter.com/67PU9LQzyy
— Ignacio Mora (@Moraloff) January 27, 2018