Բաժիններ՝

«Երբ պայքարում ես 4 տիտղոսների համար, պետք են 22 թոփ-ֆուտբոլիստներ. «Սիթին» այդքան փող չունի». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը:

«Երբ պայքարում ես 4 տիտղոսների համար, անհրաժեշտ է հաջողություն, որպեսզի խուսափես վնասվածքներից, կամ 22 թոփ-ֆուտբոլիստներ: Հիմա, հնարավոր է, ինձ չեն հավատա, բայց մենք 22 թոփ-ֆուտբոլիստի փող չունենք: Դա չափազանց թանկ է:

Նույնիսկ «Մանչեսթեր Սիթին» չի կարող իրեն թույլ տալ որոշակի տրանսֆերներ և ծախսեր: Չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում, բայց մենք մեկ ֆուտբոլիստի համար 80 կամ 100 մլն եվրոյից ավել չենք վճարել: Ղեկավարությունն ինձ ասել է, որ հիմա մենք չենք կարող այդքան ծախսել:

Այո, մենք շատ գումար ենք ծախսել, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, շատ ակումբներ նույն բանն են անում»,- Գվարդիոլային է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը մոտ է 57 մլն ֆունտի դիմաց «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: Այսպիսով, Գվարդիոլայի օրոք «քաղաքայինների» ծախսերը տրանսֆերների վրա 2016թ. ամառվանից կկազմի ավելի քան 400 մլն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս