Արտասովոր խաչապուրի՝ պատրաստված թավայի մեջ
Բաղադրիչներ
1. Մածուն – 250 գ
2. Բուսայուղ – 1 ճ/գ
3. Ձու – 1 հատ
4. Աղ – 1/2 թ/գ
5. Շաքարավազ- 1/2 թ/գ
6. Ալյուր – 2 բաժակ
7. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
8. Սուլուգունի պանիր – 350 գ
9. Կարագ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը մաղել, ավելացնել աղ, շաքարավազ, փխրեցուցիչ:
2. Ավելացնել ձուն:
3. Լցնել մածունը, խմոր հունցել:
4. Պանիրն անցկացնել քերիչով:
5. Խմորը բաժանել 5-6 մասերի:
6. Բլիթ գրտնակել և կենտրոնում դնել պանիրը:
7. Եզրերը միացնել կենտրոնում, զգուշությամբ գրտնակել, դնել շատ տաք թավայի մեջ՝ առանց կարագ ավելացնելու: Թխել 2 կողմից:
8. Պատրաստի խաչապուրիին կարագ կսել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը