
Արմավիրում տղամարդը ծեծել է նախկին կնոջը, ով մերժել է համբուրել նրան ու կծել է շուրթը

Դատարան է ուղարկվել ամուսնու կողմից կնոջ առողջությանը թեթև վնաս հասցնելու դեպքով հարուցված քրեական գործը։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն ու նախկին կնոջը պատկանող բնակարանի ննջասենյակում փորձել է համբուրել վերջինիս, նրա կողմից մերժում ստանալու և իր շուրթը կծելու համար վրեժ լուծելու շարժառիթով ձեռքով դիտավորությամբ 3-4 անգամ հարվածել է կնոջ գլխի շրջանին և մեկ անգամ էլ ձեռքի ափով հարվածել է նրա ձախ ականջին` պատճառելով ականջի թմբկաթաղանթի հետտրավմատիկ պատռվածքի ձևով առողջությանը թեթև վնաս:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։