Apple ընկերության համահիմնադիրը վաճառել է բոլոր բիթքոինները
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը նյարդայնացել և վաճառել է իր բոլոր բիթքոինները, քանի որ հոգնել է նյարդայնանալուց դրա անկայուն փոխարժեքի տատանումներից: Վոզնյակն այս մասին խոսել է Ստոկհոլմում կայացած բիզնես-ֆորումի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նա կրիպտոարժույթը ձեռք է բերել 2017 թվականի ամռանը, երբ մեկ բիթքոինը դեռևս արժեր 700 ԱՄՆ դոլար: Թե հստակ քանի բիթքոին է գնել Վոզնյակը, չի մանրամասնվել: Դրանք վաճառելու մասին նա որոշում է ընդունել դեկտեմբերի կեսերին, երբ կրիպտոարժույթի փոխարժեքը հասել էր ռեկորդային թվի՝ մոտ 20 հազար դոլարի:
Ծրագրավորողը հայտնել է, որ բիթքոինները գնել է պարզապես փորձի համար: «Երբ դրա կուրսը շատ բարձրացավ, ես ասացի, որ չեմ ուզում լինել այն մարդկանցից, ով հետևում է դրան ու անհանգստանում միայն թվերի համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իր համար երջանկությունն անհանգստանալու պատճառներ չունենալու մեջ է, հետևաբար վաճառել է բոլոր բիթքոիններն ու ազատվել դրանցից: