
Սոցցանցերի ազդեցությունը երեխաների վրա

Այսօր երեխաները ապրում են մի աշխարհում , որը նման չէ իրենց ծնողների մանկության տարիների աշխարհից: «Ես օգտագործում եմ What’Up»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասում է երեխաներից մեկը
«Ես օգտագործում եմ Ինստագրամ և What’s Up»,- նշում է մեկ այլ երեխա:
Փորձագետների կարծիքով կապը սոցիալական ցանցերի միջոցով կարող է բացասաբար ազդել այն մարդկանց վրա, ովքեր պատրաստ չեն հուզական ստրեսային իրավիճակներին:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեռահասները չափազանց զգայուն են սոցիալական ցանցում իրենց կերտած կերպարին, հատկապես Like-ի քանակին, որը բացասաբար է ազդում նրանց նյարդայն համակարգի վրա:
«Ցանկալի է, որ դպրոցներում դասավանդեն թվային կրթության դասընթացներ: Այսօր դպրոցներում լայնորեն ուսուցանում են համացանցային անվտանգության հետ կապված թեմաներ, սակայն չկա որևէ դասընթաց հուզական խնդիրների մասին»,- նշում է Անգլիայի երեխաների հարցերով գերատեսչության ղեկավար Աննա Լոնգֆիլդը:
Ամենասարսափելի փաստերից այն է, որ ԱՄՆ-ում ինքնասպանությունների քանակն աճել է 2010-2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Սակայն գիտականորեն ապացուցված չէ կապը ինքնասպանությունների ու սոցիալական ցանցերի միջև:
Սոցիալական ցանցերի հետ կապված մեկ այլ կարևոր խնդիրն է անքնությունը: Չնայած սոցցանցերը սահմանել են 13 տարեկան հասակ դրանց գրանցվելու համար, դա չափազանց հեշտ է շրջանցել:
Շատ ծնողներ ինքները չգիտեն, թե ինչպես վարվեն այս հարցում:
«Երբ մենք մեծանում էինք, նման բաներ չկային, ուստի ծնողներն իրենք չգիտեն, թե ինչպես վարվել: Մենք մեզ խոցելի ենք զգում»,- ասում է ծնողներից մեկը:
Հետազոտողների կարծիքով համացանցային կախվածությունից երեխային հեռու պահելու լավագույն միջոցներից է նրանց ներգրավումն ակտիվ սպորտային կյանքին: