Բաժիններ՝

Ոսպ. մթերք, որ պետք է օգտագործեն բոլորը

Ոսպն առավել տարածված է ասիական երկրներում և հայտնի է ոչ միայն համով, այլև օգտակար հատկություններով։ Fithacker.ru-ն գրում է, որ այն հարուստ է հանքանյութերով և վիտամիններով, այդ թվում՝ կալիումով, երկաթով, կալցիումով, մագնիումով, ցինկով, ֆոսֆորով, ինչպես նաև սպիտակուցներով։

Օգնում է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք լավացնում են նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս բերում կուտակված տոքսիններն ու վատ խոլեստերինը։

Լավացնում է սրտի աշխատանքը։ Ոսպն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու մաքրում արյունը՝ լավացնելով արյան շրջանառությունը։ Բոլոր օրգաններն անհրաժեշտ քանակով թթվածին են ստանում՝ կանխարգելելով սրտի հետ կապված խնդիրները։

Օգնում է վերահսկել քաշը։ Ոսպն ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում, քան կալորիաներ։ Ոսպի հաճախակի օգտագործման դեպքում հարկավոր չէ անհանգստանալ քաշի ավելացման համար։

Լավացնում է նյութափոխանակությունը։ Ոսպն օգնում է օրգանիզմին ավելի շատ սննդարար նյութեր յուրացնել սննդից և կանխարգելել փորկապությունը։

Վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Ոսպը կարող է օգնել նաև կանխարգելել դիաբետի առաջացումը։ Դիաբետով տառապող անձինք կարող են ոսպը ներառել սննդակարգ։

Օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ սպիտակուցներով։ Ոսպն իսկական փրկություն է նրանց համար, ովքեր չեն կարող կարմիր միս օգտագործել։

Էներգիա է հաղորդում։ Ոսպն օգնում է արագացնել նյութափոխանակությունն ու էներգիա է հաղորդում։

Օգտակար է հղիներին։ Ոսպը ֆոլաթթու է պարունակում, որն օգտակար է ինչպես՝ հղիներին, այնպես էլ՝ պտղին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս