![](/banners/BeFunky-design.jpg)
Ամենագեր սուպերմոդելը պայմանագիր է ստորագրել և երջանկությունից սկսել է լաց լինել
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/920274.jpg)
Ամերիկացի plus-size մոդել Էշլի Գրեմը, որը համարվում է ամենագեր սուպերմոդելը, առաջին պարտավորագիրն է ստորագրել Revlon կոսմետիկայի արտադրողի հետ: Այդ մասին հայտնել է Fashionista-ն:
«Պատմականորեն այնպես է ստացվել, որ գիրուկ աղջիկներին երբեք չեն առաջարկել համագործակցել կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ: Սա նոր աստիճան է, որովհետեւ ավելի վաղ նման բան չէր պատահում: Ես երջանիկ եմ, ես նույնիսկ լաց էի լինում»,-անկեղծացել է Գրեմը:
Նա դարձել է «Կենդանի համարձակություն» շարքի դեմքը:
Իր Instagram-օգտահաշվում Էշլի Գրեմը նույնպես պատմել է նորության մասին: