«Ոնց որ ասենք՝ զուգարանում գուգարանի թուղթն ունիտազից ա՞ջ ամրացնենք, թե՞ ձախ». Վովա Վարդանովը՝ Անվտանգության խորհրդի մասին

«Անվտանգության խորհուրդն (ԱԽ) ընդհանրապես խորհրդակցական մարմին է, որտեղ առաջին դեմքերը և գերատեսչությունների ղեկավարները կարող են իրենց պրոֆեսիոնալ կարծիքը հայտնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն՝ ԱԽ-ն գլխավորելու է ՀՀ վարչապետը, իսկ ԱԽ-ի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը և փոխվարչապետները, իսկ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահն այդ կառույցում չեն լինելու:
Վ. Վարդանովի խոսքով՝ թե վարչապետը կամ նախագահը քանի՞ հոգու խորհրդի կարիքն ունեն, դա ոչ մի բան չի փոխում.

«Երեկ եմ Արցախից վերադարձել ու լսեցի, որ՝ էս մարդը դեմ արտահայտվեց, էն մարդը կողմ արտահայտվեց օրենքի նախագծին. դրա իմաստը չեմ տեսնում: Չի կարելի ցանկացած բան ողջունել կամ ասել՝ սխալ է: Սա լրիվ չեզոք, տեխնիկական հարց է: Ոնց որ ասենք՝ զուգարանում գուգարանի թուղթն ունիտազից ա՞ջ ամրացնենք, թե՞ ձախ, ի՞նչ տարբերություն: Հիմա, էս մարդուն աջն է հարմար, աջն է արել: Եթե դա ապագա վարչապետին ձեռք չի տա, նա կփոխի, դրա մեջ կընդգրկի մեր Ակադեմիայի գլխավոր ակադեմիկոսին: Սա խորհրդակցական մարմին է, ոչ մի բան չի որոշվում այդ խորհրդում, շատ ուժեղ հնչում է՝ իբր կարևորագույն մարմին է, բայց՝ ոչ, դա խորհրդակցական մարմին է»:

Տեսանյութեր

Լրահոս