
Բաքվի օդանավակայանում օտարերկրացիներից վիզայի համար հավելյալ գումարներ են պահանջել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է երկրի արտգործնախարարության աշխատակցի և սահմանապահ ծառայության սպաների, ովքեր մեղադրվում են կաշառակերության մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Մասնավորապես խախտումներ են արձանագրվել Ադրբեջանի պետական սահմանը հատելիս արտասահմանցիների համար վիզաների գրանցման ժամանակ: «Հատուկ ծառայության աշխատակիցներն արձանագրել են վիզայի ստացման ժամանակ պաշտոնական վճարի չափը գերազանցող գումարներ ստանալու դեպքեր»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ:
Հունվարի 26-ին Հեյդար Ալիևի օդանավակայանում ձերբակալել են երկրի օդանավակայանում ԱԳՆ հյուպատոսական վարչության վիզային բաժնի երրորդ քարտուղարին: Նա մեղադրվում է վիզայի ձևակերպման ժամանակ կաշառք վերցնելու մեջ:
Բացի այդ, ձերբակալվել են օդանավակայանի սահմանապահ վարչության աշխատակիցներ, ովքեր ևս մեղադրվում են կաշառք ստանալու մեջ: