Բաժիններ՝

«Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և դա կանի ՊՍԺ-ում». Ունայի Էմերի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին վստահ է, որ Նեյմարը կշարունակի հանդես գալ փարիզյան ակումբի կազմում, չնայած նրա շուրջը պտտվող լուրերին:

Վերջին ժամանակներս հաղորդվում էր, որ Նեյմարը երջանիկ չէ ՊՍԺ-ում և նույնիսկ զղջում է, որ նախորդ տարվա ամռանը «Բարսելոնայից» տեղափոխվել է փարիզյան ակումբ:

Տեղեկություն էր հայտնվել նաև, որ «Ռեալը»՝ ի դեմս Նեյմարի, տեսնում է 32-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինողին: Սակայն Էմերին գտնում է, որ 25-ամյա Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կդառնա հենց ՊՍԺ-ում:

«Նա երջանիկ է դաշտում և իր թիմակիցների հետ: Նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Դա՝ հաստատ: Բայց նա դա կանի այստեղ»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս