Բուֆֆոնը կավարտի կարիերան, եթե չերկարաձգի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ երբեք չի խաղա այլ ակումբի կազմում:
«Յուվենթուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի պայմանագիրը «Ծեր սենյորայի» հետ լրանում է 2018թ. հունիսի 30-ին, և, եթե ակումբը չառաջարկի նրան երկարաձգել պայմանագիրը, ապա Ջիջին կկախի ձեռնոցները մեխից:
«Շուտով մենք պետք է հանդիպենք նախագահ Անիելիի հետ: Ես թիմին ցանկանում եմ միայն լավը, դրա համար ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք կարող եմ օգտակար լինել «Յուվենթուսին» և ի՞նչ կարգավիճակում: Ոչ մի դեպքում չեմ ուզում դառնալ պրոբլեմ ակումբի և թիմակիցներիս համար: Եթե ես չստորագրեմ նոր պայմանագիր, ապա կավարտեմ կարիերաս: «Յուվենթուսից» հետո ես այլ ակումբում չեմ խաղա»,- La Reppublica-ին տված հարցազրույցում ասել է Բուֆֆոնը, ում 40-ամյակը լրանում է հունվարի 28-ին:
«Յուվեի» կազմում Բուֆֆոնը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է երկրի գավաթը և 5 անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթի հաղթող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը