Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է գնել Քեյնին, Ազարին և դե Խեային 570 մլն եվրոյով

«Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է կազմի ուժեղացման համար ծախսել առնվազն 570 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մադրիդցիները պլանավորում են 200 մլն ֆունտով (228 մլն եվրո) ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: «Արքայական ակումբը» 200 մլն ֆունտ պատրաստ է առաջարկել նաև «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի համար: Երկու տրանսֆերներն էլ կդառնան ռեկորդային համաշխարհային ֆուտբոլում:

Բացի այդ, «Ռեալը» համաձայն է 100 մլն ֆունտ (114 մլն եվրո) վճարել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի համար: Նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի փոխարեն՝ «Ռեալը» ցանկանում է նշանակել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, ում հետ արդեն սկսել է վարել բանակցություններ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031