Բաժիններ՝

ԱՄՆ նախագահական ինքնաթիռի նոր սառնարանները կարժենան շուրջ 24 մլն դոլար

Միացյալ Նահանգների նախագահի ինքնաթիռի համար նոր սառնարանները կարժենան գրեթե 24 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին են վկայում Պենտագոնի պետական գնումների մասին տվյալները: Այս մասին հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին:

Boeing ընկերությունը 2017 թվականի դեկտեմբերին ստացել է 23,7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր VC-25A G12/G13 մոդելի սառնարաններ մշակելու, արտադրելու, տեղադրելու և փորձարկելու համար: Ընդ որում, նախագահի ինքնաթիռում սառնարանների համար պահանջները հատուկ են:

5 մեծ սառնարանները կարող են ներառել ավելի քան 25 բաժիններ, իսկ ընդհանուր առմամբ ինքնաթիռում պետք է պահվի առնվազն 3 հազար ճաշատեսակ, որոնք մեկ շաբաթ շարունակ կարող են ուտելիքով ապահովել ինքնաթիռում գտնվող բոլոր անձանց: Դա արվում է հատուկ դեպքերի, օրինակ, պատերազմի պարագայում:

Ինքնաթիռում աշխատող ներկա սառնարանները տեղադրվել են 1990 թվականին: ԱՄՆ օդուժի ներկայացուցիչն ասել է, որ հին սառնարանների վստահելիությունը նվազել է՝ հատկապես «շոգ և խոնավ պայմաններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս