Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենբուրգ»-ի հերթական խաղին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենբուրգ»-ի հերթական խաղին:
Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնի 20-րդ տուրում «Յան Ռեգենբուրգ»-ը տանը հյուրընկալել էր «Ինգոլշտադտ»-ին: Տան տերերին հաջողվել է հաղթանակ տոնել 3:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնացել է ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Յան Ռեգենբուրգ»-ը 5-րդ տեղում է: