Բաժիններ՝

Լևոն Արոնյանը կիսեց միավոր Ջիբրալթարի մրցաշարի 4-րդ տուրում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջիբրալթարի մրցաշարի հերթական տուրում:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը ևս կիսեց միավորը: Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր: Առաջատարը 4 հնարավորից 4 միավոր հավաքած Հիկարու Նակամուրան է:

Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս