Բաժիններ՝

Հոլիվուդյան աստղերը մտադիր են բոյկոտել Թրամփի ելույթը Կոնգրեսի առջև

Հոլիվուդյան հայտնիները՝ դերասան Մարկ Ռուֆալոյի գլխավորությամբ, մտադիր են բոյկոտել հունվարի 30-ին ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ելույթը Կոնգրեսի առջեւ եւ մասնակցել Դոնալդ Թրամփի դեմ ուղղված այլընտրական միջոցառման: Այդ մասին հայտնել է People հանդեսը:

Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահը հունվարի 30-ին Կոնգրեսի առջեւ հանդես կգա «Երկրի դրության մասին» ավանդական ճառով: Հոլիվուդյան մի խումբ աստղեր՝ Ռուֆալոյի գլխավորությամբ, պլանավորում են դրանից մեկ օր առաջ անցկացնել «Ժողովրդական ելույթ երկրի դրության մասին» այլընտրական միջոցառումը:

«Սա երկրի դրության ավելի համարժեք արտացոլումն է՝ հիմնված առավել ժողովրդական տեսակետի վրա: Ես կարծում եմ, որ դա կարեւոր է, որովհետեւ մեր նախագահը ճշմարտության հետ կապված խնդիրներ ունի, շատ արմատական ու հակասական քաղաքականություն է վարում եւ հսկայական ժամանակ վատնում նեգատիվի, անհուսալիության եւ հիասթափության վրա»,-հրատարակությունը մեջբերել է Ռուֆալոյի խոսքը:

Դերասանը հավելել է, որ միջոցառումը կմիավորի տարբեր շարժումներ՝ բնապահպանական կազմակերպություններից մինչեւ կանանց ու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շարժումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս