Բաժիններ՝

Մեմի նկատմամբ պատմության մեջ առաջին դատը հարյուր հազարավոր դոլարներ է բերել խոժոռ կատվի տիրուհուն

27Grumpy Cat («Բարկացկոտ կատու») մեմ-կատվի տիրուհին՝ Թաբաթա Բանդեսենը, դատարանով Grenade ամերիկյան ընկերությունից հարյուր հազարավոր դոլարներ է շահել հեղինակային իրավունքների խախտման համար: Այդ մասին հայտնել է Forbes-ը:

Grenade-ի ներկայացուցիչները Բանդեսենի հետ պարտավորագիր են կնքել Grumppuccino սուրճը գովազդելիս Grumpy Cat-ի կերպարն օգտագործելու համար: Տիրուհուն 150 հազար դոլար վճարելով՝ ընկերությունն սկսել է կատվի պատկերն օգտագործել նաեւ այլ մթերքների համար, ինչպես նաեւ սկսել է կենդանու պատկերով թեմատիկ մարզաշապիկներ թողարկել:

Grenade-ի իրավաբանների խոսքով՝ Բանդեսենը խախտել է պարտավորագիրը. բրենդի մասին չի հիշատակել սոցիալական ցանցերում, դրանով իսկ ձախողելով Grumppuccino-ի վաճառքների գործարկումը, եւ կատվի հետ միասին հրաժարվել է մասնակցել Grumpy Cat-ին նվիրված ֆիլմին: Այնուամենայնիվ, երդվյալ ատենակալները կնոջ կողմն են բռնել: Դատարանը ընկերությանը պարտավորեցրել է կենդանու տիրուհուն վճարել 710 հազար դոլար:

Grumpy Cat մեմ-կատուն, որի իսկական անունը Թարդար Սոուս է, ցանցում լայն ճանաչում է ստացել 2012 թվականին: Այն ժամանակ արտասովոր խոժոռ կենդանու լուսանկարները հրապարակվել էին Reddit-ում եւ գերել օգտատերերի սրտերը: Արդյունքում՝ Grumpy Cat-ը ավելի քան 8 մլն բաժանորդ է հավաքել Facebook-ում եւ 2,4 միլիոն՝ Instagram-ում, ինչպես նաեւ իր տիրուհուն շուրջ 100 մլն դոլար է բերել գովազդային պարտավորագրերի օգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս