Եմենի ափերի մոտ միգրանտերով լի նավ է շրջվել, զոհվել է առնվազն 30 մարդ
Եմենի ափերի մոտ առնվազն 30 մարդ զոհվել այն բանից հետո, երբ 152 միգրանտերի փոխադրող նավը շրջվել է Ադեն քաղաքի մերձակայքում: Այդ մասին ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM):
«IOM-ն… եւ ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (UNHCR) վրդովված ու վշտացած են Եմենում Ադենի ափերի մոտ առնվազն 30 փախստականների ու միգրանտների զոհվելու կապակցությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Պատահարից փրկվածները հայտնել են, որ Սոմալիի եւ Եթովպիայի բնակիչներով գերբեռնված նավը հունվարի 23-ին Ադենի ծոցով ուղեւորվել է Ջիբուտի: «Նավը, հավանաբար, կառավարվում էր անբարեխիղճ մաքսանենգների կողմից»,- նշել է IOM-ը:
Ինչպես նշում է կազմակերպությունը, նաեւ հաղորդագրություններ են հայտնվել նավի ուղեւորների վրա կրակոցների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: